«Ցավոտ հարց է». ինչո՞ւ է տրանսպորտային հարցն այդքան կարևոր հակամարտող երկրների համար․ #РИА
![]() 1440 Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 13:40 Հայաստանը կստանա երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով միջանցք դեպի Նախիջևան։ Այս մասին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչո՞ւ է տրանսպորտային հարցն այդքան կարևոր հակամարտող երկրների համար. РИА Новости-ն անդրադարձել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրա արդյունքներին: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զրուցել են 3-ով, այնուհետև Ռուսաստանի նախագահն առանձնազրույց է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ: Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը տարբեր շեշտադրումներով են հանդես եկել։ Ալիևը հիշեցրել է, որ սա տարածաշրջանի երկրների ղեկավարների արդեն 2-րդ համատեղ հայտարարությունն է։ Սակայն նոր փաստաթղթի կարևորությունն այն է, որ այն կօգնի ապաշրջափակել ճանապարհները Կովկասում։ Գերիների ազատ արձակման մասին հայտարարությունը ՀՀ վարչապետին չի օգնել։ Հայրենիքում նրան, միևնույն է, կշտամբում են՝ մեղադրելով, որ նա քննարկել է «ադրբեջանական օրակարգը»։ Պատմական գիտությունների թեկնածու, Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ մոսկովյան հերթական հանդիպումը բարդ դիվանագիտական խաղի նախաբան է․ «Եթե օգտվենք մարքսիստական թեզից, ապա հակամարտող ժողովուրդների հոգեբանությունը պետք է փոխի առևտուրը։ Ընդհանուր առմամբ՝ հեռանկարում Հայաստանը ևս կշահի»,- ասել է նա։ Փորձագետը չի բացառում, որ Մինսկի ձևաչափն աստիճանաբար վերածվում է եռակողմ ձևաչափի՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան։ «Հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելն անխուսափելի է այն բանից հետո, երբ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Ոչ ոք չի ցանկանում առճակատում 3-րդ կողմի՝ Ռուսաստանի հետ։ Այժմ Երևանի հետ համագործակցության է տրամադրված նույնիսկ Անկարան»,- նշել է Տարասովը։ Ռուս կովկասագետ Նուրլան Հասիմովը կարծում է, որ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն բոլոր 3 երկրները։ «Նախկինում Ռուսաստանի և Հայաստանի կապն իրականացվում էր օդով կամ Վրաստանի տարածքով՝ անհարմար, երբեմն էլ անհասանելի՝ ձյան փլվածքների պատճառով։ Այժմ երկրները ցամաքային հաղորդագրություն են ստանում։ Սա կարևոր է Հայաստանի համար՝ որպես ԵԱՏՄ-ի անդամ։ Եվ ռուսական ռազմաբազայի համար ևս՝ բեռները հնարավոր կլինի տեղափոխել ոչ միայն ինքնաթիռներով»,- պարզաբանել է Հասիմովը։ Փորձագետը նշել է՝ Ղարաբաղում շատ են չլուծված խնդիրները, և Փաշինյանի դիրքորոշումը կարելի է հասկանալ։ Սակայն պատահական չէ , որ 3 երկրների առաջնորդներն սկսել են տնտեսությունից. երբ առևտուր է իրականացվում, կոնֆլիկտայնությունը նվազում է։ «Հենց տնտեսական կապերն են ճանապարհ բացում դեպի լիարժեք համագործակցություն և հաշտեցում»։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
