«Ալիևի ձևակերպումը չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ». Արարատ Միրզոյան
![]() 250 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 12:30 «Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, համաձա՞յն չեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հակադարձելով լրագրողի դիտարկմանը, որ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են։ «Մենք խոսում ենք Ադրբեջանով Հայաստան մտնող բեռների մասին, կարո՞ղ եք սա հակակառուցողական անվանել, կարծում եմ՝ ոչ այդքան»,- նշեց Միրզոյանը։ «Ալիևը Սևանն անվանում են «Գյոյչա», ինչքանո՞վ է դա տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ»,- լրագրողի այս հարցին պատասխանելով՝ ԱԳ նախարարը նշեց․ «Չի տեղավորվում, բայց մի ճշտմամբ՝ ձևակերպումն այդպես էր չէ՞՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ էսօր չկա Սևան, կա Գյոյչա։ Բայց միևնույնն է, սա ամենակառուցողական ձևակերպումը չէ, և իսկապես չենք կարող ասել, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել, որ կան ցարական շրջանի բազմաթիվ քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև կարող է շատ անհարմար իրավիճակներ ստեղծվի և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա»։ |

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել
4301:08
«Ազգադավը անհատակ ախորժակ ու գրպան ունի»․ Վոլոդյա Հովհաննիսյան
9900:36
«Ուկրաինան և Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը»․ Ումերով
10500:15
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են պաշտպանության և ԱԷԿ կառուցման հարցերը
131Երեկ, 23:15
«Նոյեմբերի 17-ից կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան»․ Լևոն Ազիզյան
135Երեկ, 22:54
«ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ․ ստուգեք՝ ով ում գործակալն է»․ Սաթիկ Սեյրանյան
182Երեկ, 22:00
«6-րդ օրն է՝ հացադուլի մեջ եմ․ պահանջս աբսուրդային, սարքովի գործիս վերանայումն է»․ Դավիթ Քալաշյան (լուսանկար)
198Երեկ, 20:30
«Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ չվել են ՀՀ և ջերմ ընդունելության արժանացել՝ իշխանական մակարդակով»․ Արման Գրիգորյան
236Երեկ, 19:48
