«Կալանքի էս ի՜նչ ֆետիշացում է ձեզ մոտ. ի՞նչ պետք է աներ Միքայել Աջապահյանը՝ ազատության մեջ». Ագնեսա Խամոյան
![]() 189 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 10:06 «Միքայել Աջապահյանի մասով մի դեպքում դատախազությունն ասաց՝ որևէ խնդիր չկա, հանցակազմ չկա, մի վեց ամիս մտածեց, որոշեց՝ չէ, հանցակազմ կա: Որպես ՔԿ նախագահ՝ խնդիր տեսա՞ք, թե՞ ոչ»,- դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: ՔԿ նախագահն ասաց. «Միքայել Աջապահյանի հետ կապված նշեցիք՝ դատախազը գործ է հարուցել, բայց դատախազը քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն չունի: Վարույթը նախաձեռնել է քննչական մարմինը: Ասացիք՝ մի դեպքում տեսել է, մյուս դեպքում՝ չի տեսել: Ընդհանրապես, երբ անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, կա երկու ընթացակարգ՝ վարույթ նախաձեռնել կամ ոչ: Առաջին դեպքում քննիչը վարույթ է նախաձեռնում, ուղարկում հսկող դատախազին, որը կամ արարքի իրավաբանական գնահատականի, կամ փաստական նկարագրության հետ կապված լիազորված է փոփոխություն կատարելու վերաբերյալ հանձնարարություն տալ: Երկրորդ դեպքում վարույթ չի նախաձեռնում, որը հաստատվում է հսկող դատախազի կողմից: Ձեր մատնանշած դեպքում, դա վարույթ չնախաձեռնելու արձանագրություն չի, հետևաբար քրեադատավարական արգելք, չվերացված որոշում առկա չի եղել»: Ագնեսա Խամոյանն արձագանքեց՝ կալանքի այս ի՜նչ ֆետիշացում է ձեզ մոտ. «Ի՞նչ պետք է աներ Միքայել Աջապահյանը՝ ազատության մեջ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
