«Նախկինում նորմալ աշխատանք կատարող ուսուցիչների կողքին պարգևներ էին ստանում նաև անհասկանալի ծյոծյաներ»․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍՆ–ն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթը։ Նախ շնորհավորում եմ բոլոր հաղթողներին։ Կարևոր է, որ այս տարի կար չափման գործիքակազմ։ Մարդիկ ներկայացնում էին հայտեր, և ըստ այդ հայտերի հանձնաժողովը չորս բաղադրիչներով նշանակում էր գնահատականներ։ Ըստ էության, գնահատվում էր նախագիծը, ինչը շատ կարևոր է։
Եթե հիշում եք, նախորդ տարիներին, նորմալ աշխատանք կատարող ուսուցիչների կողքին, մեքենաներ կամ պարգևներ էին ստանում նաև անհասկանալի ծյոծյաներ (հասկանալի է, թե որ արժանիքների համար, բայց դրանք հանրակրթական չէին)։
Կարծում եմ, որ այս ձևն իր թերություններով հանդերձ, դրական զարգացման լավ տեղ ու դաշտ ունի։
«Կրթություն և Համերաշխություն» արհմիության կողմից ես ներառված եմ գնահատող հանձնաժողովում։ Հանձնաժողովի անդամները գնահատել են միմյանցից անկախ։ Գոնե ես որևէ մեկի հետ չեմ խորհրդակցել։ Ինձ ուրախացրեց հատկապես այն հանգամանքը, որ իմ կողմից բարձր գնահատված ու հաղթող ճանաչված հայտերի մեջ էական տարբերություններ չկան։ Սա նշանակում է, որ քայլ է կատարվել դեպի չափելի գործիքակազմ, որը կիրառվել է հանձնաժողովի մյուս անդամների կողմից ևս։
Իմ կողմից նկատված խնդիրներին կանդրադառնամ ավելի ուշ»։

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
45624.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
54923.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
80419.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
85318.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
85418.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
91617.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
79516.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
75416.09.2026, 13:42