«Մենք պատրա՞ստ ենք հաջորդ անխուսափելի երկրաշարժին». Լ. Գալստյան

584
Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 20:10
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 100 տարում Հայաստանի տարածքում եղել է ամենաքիչը 4 ուժեղ երկրաշարժ.
1926թ - Լենինականի կամ Կարսի, երևի 9 բալ
1931թ - Զանգեզուրի,9 բալ
1968թ - Զանգեզուրի, 9 բալ
1988թ - Սպիտակի, 10,5 բալ։
Էլի կարո՞ղ է եղել են, որ չգիտեմ։
Հայկական լեռնաշխարհն ակտիվ սեյսմիկ տարածաշրջան է, որտեղ երկրաշարժերն անընդհատ ուղեկցել են մարդկանց։
Իսկ մենք պատրա՞ստ ենք հաջորդ անխուսափելի երկրաշարժին, թե՞ պիտի էլի ասենք, որ դե ի՞նչ իմանայինք թե այդպիսի բան կարող է լինի։
Վերջին 30 տարում որևէ լուրջ բան արվե՞լ է շինարարության ոլորտում, մարդկանց իրազեկման հարցում, տեխնիկական միջոցներ ձեռք բերելու հարցում։
Թե՞ էլի հույսերս այլոց վրա ենք դրել»:

«Միայն նոյեմբերին մեր անտառները թալանել են անհավատալի քանակի, իսկ պաշտոնյաները սպառնում են մեզ «տփել տալ»». Գոռ Հովհաննիսյան (տեսանյութ)
27623.11.2026, 20:30
Ստամբուլի բնակելի թաղամասերից մեկում առյուծ է նկատվել (տեսանյութ)
55323.11.2026, 10:19
«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
69422.11.2026, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
71318.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
84717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
85216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
85215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
129507.11.2026, 16:36