«Համախմբված ընդդիմության գործոնը կօգնի 500 հազար քաղացուն թևաթափ չլինել»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր դաշտի համախմբման մասին:
Անկեղծ, եթե դիտարկենք, այս ընտրություններում և´Սամվել Կարապետյանը, և´ Նիկոլ Փաշինյանը խաբված են դուրս եկել:
Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ականները համոզել են, որ ինքը Աստված է և աչքերը փակ հավաքելու է սահմանադրական մեծամասնություն: Չնայած Փաշինյանը որպես փորձառու գործիչ հասկացել է, որ մի բան այն չէ, դրա համար քարոզարշավը շուտ սկսեց և պայքարում էր հատիկ ձայնի համար և ամբողջ ուժերով:
Սամվել Կարապետյանի շրջապատը նրան համոզել է, որ ինքը այս ընտրություններում հզոր է և հաշված օրեր են մնացել, որ իշխանությունը վերցնեն:
Եվ´ Նիկոլ Փաշինյանը, և´ Սամվել Կարապետյանը պարտվեցին կամ երկուսն էլ չհաղթեցին, որովհետև քաղաքական գործչի համար կան մահացու մեղքեր. դրանցից մեկը մեծամտությունն է և սեփական անձը գերագնահատելը, մյուսը՝ շրջապատի քաղցրածոր շողոքորթությունները կուլ տալը և ադեկվատ մարդկանց նախազգուշացումները չուզողություն համարելը:
Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանը ուշացել է իր համախմբան կոչով: Դա պետք էր անել ընտրություններից առաջ և կազմել այնպիսի ցուցակ, որի մեջ Փաշինյանը խոշորացույցով մարդ փնտրեր բռնելու կամ գողանալու ու չգտներ:
Բոլոր դեպքերում, հաշվի առնելով, որ առաջիկայում իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի սցենարներով, համախմբված ընդդիմության գործոնը կօգնի 500 հազար քաղացուն թևաթափ չլինել իրենց ընտրության համար:
Բայց այդ համախմբումը պետք է լինի նպատակային, կազմակերպված և ռազմավարական ելքերով»:

«ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1913:42
«Նախկինում էլ է տոննաներով ծիրան փչացել, բայց հիմա որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է «top news»»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3213:36
«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել Հաջիևի հետ քննարկել՝ կա՞ հանդիպման անհրաժեշտություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4413:18
«Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ Հայաստանի օկուպացիոն ուժերն արել են մեր ժողովրդի հետ»․ Ալիև
7013:17
«Ինչպե՞ս է դրսևորվելու ընդդիմադիրներին ջախջախելը, արդյո՞ք մինչև ֆիզիկական ոչնչացում»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
4813:00
«Արդար պատասխան մեր քաղաքների ուղղությամբ ռուսական հարվածներին». Զելենսկի (տեսանյութ)
10212:55
«Համախմբված ընդդիմության գործոնը կօգնի 500 հազար քաղացուն թևաթափ չլինել»․ Անի Սամսոնյան
4912:54
«ԵԱՏՄ-ում նիստ կա նախատեսված, մասնակցելու եմ և կզբաղվեմ խնդիրներով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4712:42