Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 634 մլն դրամով

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 634 մլն դրամով
43
Այսօր, 12:18

Կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները 1 մլրդ 634 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է ֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր:

ՏԿԵ նախարարը նաև նշեց․ «Նախորդ տարի պատմական համաֆինանսավորում ենք ունեցել, շուրջ 60 մլրդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել, որոնց կեսից ավելին ֆինանսավորվել է պետական բյուջեից, իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդամենը կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի մոտ համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը. դրանք այն հայտերն են, որոնք ներկայացվում են 2026 թվականի համար»: