Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Կարծում եմ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործունեությունն առաջիկայում կարգելեն»․ Նաիրի Հոխիկյան

«Կարծում եմ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործունեությունն առաջիկայում կարգելեն»․ Նաիրի Հոխիկյան
41
Այսօր, 12:24

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությունն առաջիկայում կարգելեն։ Դրա նախապատրաստման համար են ընտրակաշառքի մասին ամենօրյա հեքիաթները։
Անհասկանալի հեռախոսազրույցներ, որոնցում մարդիկ բացեիբաց խոսում են իրար կաշառք տալուց և անպայման շեշտում են «Ուժեղ Հայաստան» անունը։
Սա այն դեպքում, երբ Հայաստանում վաղուց մարդիկ զգուշանում են գաղտնալսվելուց։ Նույնիսկ իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ են վստահ, թե ԱԱԾ-ն իրենց լսում է։ Ավելին, Հայաստանում նույնիսկ շները գիտեն, որ իրենց հաչելը գաղտնալսվում է։
Ու այս իրականության մեջ հանկարծ բաց կապով բազմաթիվ մարդիկ խոսում են հանցագործություն անելու մասին։ Ընտրակաշառքը հանցագործություն է։
Այստեղ ինձ մոտ երկու տարբերակ կա՝ 1. կամ այդ առերևույթ կաշառատուները դեբիլ են, 2. կամ այդ ձայնագրություններում լսվող մարդիկ ոչ թե «Ուժեղ Հայաստան»-ի, այլ, ասենք, ՔՊ-ի անդամներ են և սարքում են Սամվել Կարապետյանի կուսակցության գլխին։
Ահա թե ինչու եմ հակված կարծելու, որ այս ամենն արվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությունն արգելելու հիմքեր ստեղծելու համար։
Եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը չկարողանա «Ուժեղ Հայաստան»-ին համոզել, ստիպել՝ վերցնելու մանդատները և լեգիտիմացնելու կեղծված ընտրությունները։
Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում է նոր ընտրություններ կազմակերպել, որին կարգելվի հիմնական ընդդիմադիր ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն ու ՔՊ-ն իր սրտի ընդդիմության՝ մանր-մունր կուսակցությունների հետ կստանա 90% ձայն»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան