«Արաքս գետ լցվող պոչանքն է, որ թշնամացնում է Հայաստանին ու Իրանին». Թեհմինե Ենոքյան

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Ագարակի կոմբինատի պոչամբարից Արաքս գետ լցվող պոչանքն է։
ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին այսօր ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, քննարկվել են ռազմական հարցեր և պարոն Միրզոյանը կարևորել է բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև, ինչը շատ կարևոր է։
Տարիներ շարունակ ռուսական Ագարակի ՊՄԿ- ն նման վարք է դրսևորում՝ թքած ունենալով օրենքի, իրավունքի վրա, թշնամացնելով մեր երկրներին։
Երկու տարի առաջ նախորդ ՇՄ նախարարը նախորդ դեսպանի հետ հանդիպմանը հավաստիացրել էր, որ իրենք կբացահայտեն Արաքս գետի աղտոտման աղբյուրը։ Երևի մինչև հիմա բացահայտում են։
Այս տեսարանին ականատեսն եմ եղել անցած տարի, դրանից առաջ այլ մասնագետներ տեսել են, գրել են, բողոքել են՝ 0 արձագանք։
Հիմա ասելիքս որն է, բարեկամ երկրի հետ այսպե/ս են վարվում:
Մի քանի «խելոքներն» էլ ասում են՝ լավ են անում, թող աղտոտեն, մեկա Ադրբեջան ա գնում։ Ինչևէ, տեղեկացնեմ, որ այս գետի աղտոտված ջուրը նախ և առաջ սնուցում է հայակական գյուղերը, հետո իրանական, նոր միայն դրանից հետո հասնում Ադրբեջան։
Ո՞նց անենք, որ այս վերաբերմունքը դադարի մեր երկրի, մեր հարևան բարեկամ երկրի նկատմամբ»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89218.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138107.10.2026, 01:06