«Չի՞ հասկանում, որ նույնիսկ թեմայից անտեղյակ մարդու մոտ հարց է առաջանում»․ Տ․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմաստը չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում խոսել իր նախորդների 5 կամ 7 շրջան հանձնելու շուրջ բանակցելու մասին։
Չի՞ հասկանում, որ նույնիսկ թեմայից անտեղյակ մարդու մոտ հարց է առաջանում։
Լավ, եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, թեկուզ Արցախի կարգավիճակի, անվտանգության և այլ գործոնների դիմաց, ապա ինչո՞ւ հանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց։
Արցախի տարածքի 75%-ը հանձնած, Արցախի կարգավիճակն անորոշության մղած, զինված ուժերը կազմաքանդած, 5-6 հզ մարդու ճակատագիր խորտակած, հարյուրավոր գերիների, հաշմանդամ դարձածների, անհետ կորածների համար թիվ մեկ պատասխանատու և մեղավոր անձն ու իր թիմն անընդհատ խոսում է նախկիններից ու նրանց՝ փոխզիջումների գնալու անթույլատրելիությունից։
Երկիրը բերիք պատերազմի հասցրիք, մարդկանց դժոխքի միջով անցկացրիք, որ հիմա ասեք, թե գիտե՞ք, նախկիններն էլ բանակցությունների ժամանակ պատրաստ էին փոխզիջումների։
Դուք դեռ խոսելու բան ունե՞ք, ձեր միակ ասելիքը ներողություն խնդրելն է, հրաժարականի դիմում գրելն ու լուռ սպասելը, թե երբ ընթացք կստանա ձեր նկատմամբ իրավական գործընթացը»։

«2027-ից 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
912:18
Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ
2212:06
«Միգուցե պլանավորած սցենարով էր ծեծկռտուքը, Ռուբինյանը խրախուսել է ամբողջ գործընթացը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
2912:00
Վահագն Ալեքսանյանը աթոռ է նետում ընդդիմադիների վրա (տեսանյութ)
3511:54
«Ռուբեն Ռուբինյանը միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
5711:30
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4211:12
«Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը ո*ից պոկելու եմ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ միջանցքում (տեսանյութ)
5911:11
«Կոսովոյի պառլամենտում ընդդիմության կին ներկայացուցիչը ձվերով «նախշել է» գործող վարչապետին»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
6210:48