Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«ԱԺ պատգամավորների 80%-ը ՏԻՄ ընտրությունները «Տիկ-Տոկ»-ում ռիլ նկարելուց չի տարբերում»․ Հրանտ Ավետիսյան

«ԱԺ պատգամավորների 80%-ը ՏԻՄ ընտրությունները «Տիկ-Տոկ»-ում ռիլ նկարելուց չի տարբերում»․ Հրանտ Ավետիսյան
41
Այսօր, 02:06

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ ԱԺ պատգամավորների 80%-ը ՏԻՄ ընտրությունները «Տիկ Տոկ»-ում ռիլ նկարելուց չի տարբերում, փորձեմ ինքս մի քանի նրբություն ասեմ:
ՏԻՄ ընտրությունները Համապետական ընտրությունների հետ մի ընդհանուր բան ունեն՝ երկուսի անունն էլ ընտրություններ ա: Մնացած առումով իրանք լրիվ տարբեր երևույթներ են:
Անձը, որը օրինակ ներկայացնում է քպ-ն, համապետական ընտրություններին կարող է ստանալ 30% քվե, բայց ՏԻՄ ընտրություններին արդեն իր անձը առաջադրելով նույն քպ-ով՝ կարող է ստանալ 60%: Մարդիկ ՏԻՄ ընտրություններին կուսակցություն չեն ընտրում, այլ անձի և կախված, թե անձը որքանով է արմատներ գցել տվյալ համայնքում՝ այդքան էլ ձայն է ստանում: Քպ-ի դեպքում դրան գումարվում է նաև աննախադեպ ճնշումները հակառակ թիմի ամբողջ ազգ ու տակի վրա:
Այնպես որ հպարտանալ նրանով, որ քպ-ն այս կամ այն համայնքում 90% քվե է ստացել, դա նույնն ա, որ 50 հոգով + զինված 1 մարդու ծեծեն ու գնան գլուխ գովան:
Եվ հակառակ՝ պետք չէ պարտություն համարել այս կամ այն համայնքում 10 կամ 20% հավաքած ուժի արդյունքը, հակառակը՝ էդ մարդկանց քաջալերել ա պետք, որ չեն վախեցել միայնակ հիսունի դեմ գնալ»:

Աղբյուրը`   Հրանտ Ավետիսյան