«ԱՄՆ-ն շատ արագ ավարտին կհասցնի Իրանի դեմ պատերազմը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «շատ արագ» ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը։
«Ես պետք է ավարտեմ Իրանի դեմ պատերազմը, և դա կանեմ շատ արագ։ Նրանք շատ են տառապել, մենք վերջ կդնենք սրան», - հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում հանրապետական կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։
«Մենք չենք սկսել այս պատերազմը. այն պետք է կարգավորվեր դեռ իմ [իշխանության] գալուց շատ առաջ՝ այլ նախագահների կամ այլ երկրների կողմից։ Այդ մասին պետք է հոգ տանեն այլ նախագահներ», - նշել է ԱՄՆ առաջնորդը՝ հավելելով՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։
Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Իրանի դեմ նոր ռազմական գործողության իրականացնել, որը կարող է սկսվել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, եթե դիվանագիտական բանակցությունները ձախողվեն։

«Քաղաքական մրցակցությունը գնալով կորցնում է իր բովանդակային նշանակությունը»․ Մհեր Մելքոնյան
809:54
«ԱՄՆ-ն շատ արագ ավարտին կհասցնի Իրանի դեմ պատերազմը»․ Թրամփ
3609:49
Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»․ «Հրապարակ»
3109:36
ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
3209:30
Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»
3809:24
2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու․ «Ժողովուրդ»
4409:18
Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
3909:12
«ԱԺ պատգամավորների 80%-ը ՏԻՄ ընտրությունները «Տիկ-Տոկ»-ում ռիլ նկարելուց չի տարբերում»․ Հրանտ Ավետիսյան
10902:06