Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի քանի օր առաջ նա գրառում էր արել «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած Գյումրու օրվա առթիվ։ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, եւ ահա՝ պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»,- գրել էր վարչապետի ոճով, որին հաջորդեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը, որ մարզպետի բառապաշարը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմում գերմանացի նացիստներին, որոնք ռուսներին «Իվան» էին անվանում, եւ նման արտահայտությամբ կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների հանդեպ։ Առուշանյանը, ըստ ամենայնի, տեղյակ չի եղել, որ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է զերծ մնալ հակառուսական լեքսիկոնից, կամ էլ մտածել է, որ ոչ թե ռուսների, այլ ընդդիմության դեմ է խոսում: ՔՊ-ում չեն բացառում, որ մարզպետը ստիպված կլինի հեռանալ։ Տեղեկություն կա նաեւ, որ Ռուսաստանում քննարկվում է նրա մուտքը ՌԴ արգելելու հարցը»։

2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու․ «Ժողովուրդ»
1409:18
Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
1609:12
«ԱԺ պատգամավորների 80%-ը ՏԻՄ ընտրությունները «Տիկ-Տոկ»-ում ռիլ նկարելուց չի տարբերում»․ Հրանտ Ավետիսյան
10502:06
«Ադրբեջանի տարածքային հավակնության հիմքում նաև մեր երկրի տեղանունների փաստն է շահարկվում»․ Թաթուլ Հակոբյան
12001:06
«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
11200:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
19500:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 23:00