Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Քաբուլում պետծառայողներին տեղափոխող ավտոբուս է պայթել

Քաբուլում պետծառայողներին տեղափոխող ավտոբուս է պայթել
1056
Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 10:18

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, տուժել է 16 մարդ, РИА Новости-ին հայտնել է նախարարության աղբյուրը:
Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության մարմիններում իր աղբյուրին, հայտնել էր 3 զոհի և 12 վիրավորի մասին: Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։