Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել է

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել են ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ազատության մեջ գտնվող Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տ.Ու-ի փաստաբան Ռ.Ե.-ն հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ ներկայացնելով, թե իբր Տ.Ու-ն հանիրավի էր կասկածվում ավազակային հարձակում կատարելու մեջ»։

«Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ». Նաիրի Հոխիկյան
710:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում (լուսանկար)
7408:30
«Փոքրիկ Հիտլերիկը մեզանից լավ գիտի, թե ինչ կեղծիքներով է վերարտադրվել»․ Հարություն Խաչիկյան
14701:06
«Երիտասարդությանը պետք է տալ հարթակ և գործիքներ՝ ինքնադրսևորվելու»․ Հրայր Կամենդատյան
13700:54
Տեղատարափ անձրև և կարկուտ՝ Մոսկվայում․ կայծակից տուժել է 2 մարդ
274Երեկ, 23:06
«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
149Երեկ, 22:42
«Ամոթ է, գոնե փողի կռիվ չտայիր»․ Սոֆյա Հովսեփյան
131Երեկ, 21:54
«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
154Երեկ, 19:18