Արտակարգ իրավիճակ․ Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Ջրվեժ բնակավայրի 6-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ արթնացել են ուժեղ ջրի ձայնից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մոտ 5-6 տուն, կարելի է ասել մեծ մասամբ հայտնվել են ջրի մեջ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն քաղաքացիներն ու փրկարարները ընդհանուր նշված սեփական տան նկուղներից դուրս են բերել ընդհանուր մոտ 300 տոննայից ավելի ջուր: Մի քանի ավտոմեքենաներ էլ, կարելի է ասել, ամբողջությամբ են եղել ջրի մեջ, դրանք նույնպես քաղաքացիներն ու փրկարարները դուրս են բերել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է սելավատարի ջրի հոսքի հետևանքով առաջացած ջրի ուժեղ արտահոսքը:
Փրկարարներն, աջակցություն ցուցաբերելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մոտոպոմպերի օգնությամբ նկուղներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 101 խմ:

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
10215:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
29013:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
22210:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
231Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
261Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
493Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
755Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
841Երեկ, 10:46