Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է, ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է, ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար
717
Կիրակի, 11 ապրիլի, 2021 թ., 10:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար ավտոմեքենա: