Ավստրիան պատրաստ է հարթակ տրամադրել Պուտին-Բայդեն հանդիպման համար
![]() 790 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 14:16 Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման անցկացման համար, եթե կողմերը որոշեն հանդիպում անցկացնել այդ երկրի տարածքում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ավստրիայի ԱԳՆ-ը։ Ինչպես հայտնել են Սպիտակ տանը և Կրեմլում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը երեքշաբթի հեռախոսով քննարկել են առաջիկա ամիսներին անձնական հանդիպման հնարավորությունը: «Նման գագաթնաժողով անցկացնելու, ինչպես նաև դրա անցկացման վայրի ու ժամանակի մասին որոշումը կայացնելու են 2 երկրները։ Ավստրիան, իհարկե, միշտ կլինի բոլոր տեսակի բարձր մակարդակի բանակցությունների մասնակիցների տրամադրության տակ»,- նշել է Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցի, թե պատրաստ է արդյոք իր երկիրը դառնալ գագաթնաժողովի անցկացման վայր՝ հաշվի առնելով, որ Վիեննան նախկինում նման հանդիպման համար իր հարթակն է առաջարկել։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
