«Պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը։
Վերջին ընտրական գործընթացների հետևանքով քրեակատարողական հիմնարկները լցվեցին բազմաթիվ քաղբանտարկյալներով՝ Անդրանիկ Թևանյան, Ավետիք Չալաբյան, Արմեն Աշոտյան, Արեգնազ Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան և այլն։ Եթե այս մարդիկ ներգրավված չլինեին ընտրական գործընթացներում, կհայտնվեի՞ն կալանավայրերում։ Պատասխանը միանշանակ «ոչ» է։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մաքուր քաղաքական մրցակցության մեջ պարտության հոտը զգալուն պես դիմեց պետական ռեպրեսիվ մեքենայի օգնությանը՝ քաղաքական բռնաճնշումների ու հետապնդումների ցունամի անելով։
Հիմա հայտարարում է, թե կողմ քվեարկեք, գնանք հանրաքվեի, ու դրանից հետո, Գյուլնազ տատի հեքիաթների ոճով, ինչ-որ առաջարկներ։
100 տոկոսով համոզված եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը զգա, որ հանրաքվեն տանուլ է տալիս, աննախադեպ ռեպրեսիաների ալիք է բարձրացնելու, այնքան քաղբանտարկյալներ է լցնելու բանտերը, որ կրիմինալ հանցագործներին տեղ չլինի։
Երբ նա խոսում է իրեն վստահելու աստիճանից, դա ուղղակի ծիծաղելի է, քանի որ նրա հետ ոչ մի բան հնարավոր չէ պայմանավորվել՝ առաջին հարմար առիթի դեպքում խախտելու է բոլոր պայմանավորվածությունները։
Եթե ընդդիմության հետ ուզում է փոխվստահելի մթնոլորտում խոսել, ապա առաջին քայլը առանց որևէ նախապայմանի պետք է լինի քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելը։
Հաջորդ քայլով պետք է հստակ երաշխիքներ տա, որ քաղաքական գործընթացների ժամանակ գործի չի դնելու պետական ռեպրեսիվ մեքենան։
Այդպիսի երաշխիք կարող է լինել, օրինակ, քաղաքական բռնաճնշումների մասնակից իրավապահ համակարգի բոլոր մասնակիցներին՝ օպերներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, Քննչական կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազ և այլն, պաշտոնանկ անելն ու օրենքով պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսելը։
Վերոհիշյալ տրամաբանության մեջ կարող է ձևավորվել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը մանրակրկիտ կուսումնասիրի քաղաքական հետապնդումների դրսևորումները։
Քաղաքական ազատությունների ու իրավունքների հստակ երաշխավորության ու պաշտպանության պարագայում նոր միայն կարելի է լսել, թե ինչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը։ Իսկ քանի դեռ այդ կարևոր նախապայմանը չի բավարարվել, Նիկոլ Փաշինյանի հետ յուրաքանչյուր պայմանավորվածություն տանելու է երաշխավորված պարտության»։

«Ադրբեջանցիների ՀՀ տեղափոխումը համադրելի չէ հայերի՝ Արցախ վերադարձի հետ»․ Արեգա Հովսեփյան
716:06
«Երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի»․ Արմեն Աշոտյան
2616:00
«Փաստորեն ռուսամետ ընդդիմությունը դեմ է նաև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն»․ Դանիել Իոաննիսյան
3715:54
Թրամփը Պուտինի և Սի Ծինփինի հետ պատմական հանդիպումից հետո մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
9315:43
«Հրաժարականի հնարավորությունը կա նաև այս օրերին․ երկիրն էլ կփրկվի, ինքն էլ, միակ քաշվողը կլինի Ալիևը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6715:30
«Նիկոլ Փաշինյանը բանանային ճամփորդությունից հետո գտնվում է շատ ծանր հոգեվիճակում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6115:24
«Բա էդ ո՞նց ա՝ դուք կարաք գնահատական ունենալ, որ ես դավաճան եմ, հողատու եմ, մարդկանց կյանքեր եմ խլել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5915:12
Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումն ավարտվել է (տեսանյութ)
11315:06