Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հասկա՞նում եք, ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում»․ Մարգարիտ Եսայան

«Հասկա՞նում եք, ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում»․ Մարգարիտ Եսայան
30
Այսօր, 17:18

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա հերթական շոուն տեսանք, տեսանք ոնց է դոշ ծեծում, ոնց է իրեն կոտորում, անգամ կոկորդը թվաց կպատռվի։ Իսկ ասելիքը էնքան բաց էր, անթաքույց, որ հերթական զզվանքն առաջացրեց։ Ասում է սահմանադրությունն ընդունեք, կգնամ։ Հասկա՞նում եք, ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում, որ ամեն գնով փոխի ՀՀ Սահմանադրությունը, դարձնելով ալիևի սահմանադրություն։
Սրա կյանքում սկսվել է մերժումների շղթան՝ չստացավ սահմանադրական մեծամասնություն, իսկ դա խոստացել էլ իր տերերին, հիմա, հասկանում է, չի ստանալու սահմանադրություն փոխելու հնարավորություն, հասկանում է, որ իր «դերասանությունը» այլլևս ոչ մեկին չի հետաքրքրում, հասկանում է, որ իր իսկ եփած էս զզվելի բոզբաշը այլևս ոչ մեկը չի ուտում, երկրում համատարած սրտխառնոց է դրանից։
Դեռ ականատես ենք լինելու նման գարշելի տեսարանների, այնքան ժամանակ, քանի մենք՝ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին, էդ մեկ դերասանի «թատրոնին» չի նետել լխկած լոլիկներ, չի սուլել,դերասաննին չի վռնդել բեմից, ինչպես անում էին հին Հռոմում»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան