Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն

Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
91
Այսօր, 17:43

Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն։ Նախագծին կողմ է քվեարկել 101 պատգամավորից 37-ը, դեմ՝ երկուսը, ձեռնպահ՝ մեկը։ Նիստին ներկա ևս 36 պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը։

«Այս որոշման նպատակն է ապահովել Էստոնիայի պետության և նրա բնակիչների անվտանգությունը մի իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունից բխող թշնամական գործունեությունն ու հիբրիդային հարձակումները հասել են նոր և վտանգավոր մակարդակի։ Պետական սահմանի բաց թողնելն անմիջական սպառնալիք է ներկայացնում Էստոնիայի Հանրապետության սահմանադրական կարգի և ներքին անվտանգության համար», — ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Նաև նշվում է, որ Էստոնիայի և Ռուսաստանի միջև սահմանի փակումը կամրապնդի ՆԱՏՕ-ի և Եվրոմիության արտաքին սահմանը։

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը։ Որպես պատճառ՝ ԱԳՆ-ում նշել են պաշտպանական արդյունաբերության Threod Systems ձեռնարկությունում տեղի ունեցած միջադեպը։