«Երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն սխալ ես». այս հին հռոմեական իմաստությունը վաղուց այսքան դիպուկ չի նկարագրել մեր քաղաքական իրականությունը, որքան վերջին երկու օրերին։
Երեկ՝ Ազգային ժողովի ամբիոնից, և այսօր արդեն՝ կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ շփման ընթացքում, Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ գոռգռոցը, վիրավորանքները, անձնական թիրախավորումներն ու սպառնալիքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելւության վկայությունն են։
Երբ քաղաքական գործիչը սպառում է հանգիստ, փաստարկված ու ռացիոնալ բացատրությունների պաշարը՝ հատկապես երկրի համար ճակատագրական հարցերի՝ Սահմանադրության փոփոխության և արտաքին զիջումների շուրջ, մնում է միայն մեկ գործիք՝ ագրեսիան։
Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից։
Իրականում, յուրաքանչյուր նման նյարդային պոռթկում միայն մեկ բան է ապացուցում. երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի»։

«Ադրբեջանցիների ՀՀ տեղափոխումը համադրելի չէ հայերի՝ Արցախ վերադարձի հետ»․ Արեգա Հովսեփյան
716:06
«Երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի»․ Արմեն Աշոտյան
2616:00
«Փաստորեն ռուսամետ ընդդիմությունը դեմ է նաև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն»․ Դանիել Իոաննիսյան
3715:54
Թրամփը Պուտինի և Սի Ծինփինի հետ պատմական հանդիպումից հետո մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
9315:43
«Հրաժարականի հնարավորությունը կա նաև այս օրերին․ երկիրն էլ կփրկվի, ինքն էլ, միակ քաշվողը կլինի Ալիևը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6715:30
«Նիկոլ Փաշինյանը բանանային ճամփորդությունից հետո գտնվում է շատ ծանր հոգեվիճակում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6115:24
«Բա էդ ո՞նց ա՝ դուք կարաք գնահատական ունենալ, որ ես դավաճան եմ, հողատու եմ, մարդկանց կյանքեր եմ խլել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5915:12
Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումն ավարտվել է (տեսանյութ)
11315:06