«Ոստիկանության տեսուչն ասաց` բան չես կարա անես, ախպե՛րս, լուչշե վճարես էտ 80,000-ը»․ Դավիթ Մկոյան

Գործարար Դավիթ Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։
Պարզվում է, ըստ օրենքի, եթե մեքենայի 2 պետհամարանիշերը կորցրիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։
Կրեատիվ գողերը գողանում են համարանիշերը, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը՝ համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները, իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին՝ կմտածեիք դուք։ Но нет!
Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց՝ բան չես կարա անես, ախպե՛րս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները Լաաավ սրբել են։
Կառաջարկեմ՝
1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ
2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։
3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել, որ համարանիշերի կորստի դեպքում իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է՝ լուչշե վճարեք։
Հ.Գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպե՞լ է»։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
34309.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
43207.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
52506.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86729.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
93329.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
107425.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
116623.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118922.09.2026, 21:24