ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել.
«30 տարի առաջ՝ 1991թ. ապրիլի 30-ին, Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնեցին «Կոլցո» (Օղակ) գործողությունը, որն իրավամբ կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարյունահեղ և անմարդկային գործողություններից մեկը։
Գործողության ընթացքում, որի ժամանակ առաջին անգամ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ և հրետանի, դատարկվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների հարյուրավոր հայկական գյուղեր, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին, հարյուրավորները սպանվեցին և գերեվարվեցին։ Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է։
«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը և 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաբնակ քաղաքներում ու շրջաններում, ինչպես նաև ԼՂԻՄ և Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրականացված հայկական ջարդերի ու էթնիկ զտումների շղթայի շարունակությունը։
Այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն և հետագայում հանգեցրեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային, որը շարունակվում է առ այսօր։
«Կոլցո» գործողության, 2016թ. ապրիլյան պատերազմի և Թուրքիայի ու տարբեր ահաբեկչական խմբավորումներից վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններն անտարբերության մատնելն ու անպատիժ թողնելը հանգեցնում է դրանց կրկնության»:

ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
6521:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
6421:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
6420:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
8819:42
«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
7219:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
6919:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
17518:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
16517:43