«Երեխայի անվտանգությունը սկսվում է դպրոց տանող ճանապարհից»․ Հայկուհի Հովհաննիսյան

Ուսուցչուհի Հայկուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Աբովյանի թիվ 7 դպրոցի ճանապարհն է։ Այն ճանապարհը, որով ամեն օր երեխաները պետք է անվտանգ հասնեն դպրոց։
Մայթի կառուցումը կիսատ է մնացել։ Մայթի զգալի հատվածը ժամանակին սեփականաշնորհվել է, և արդյունքում երեխաները ստիպված են ճանապարհի մի մասն անցնել հողոտ, չբարեկարգված տարածքով։
Իսկ այստեղ կոյուղին պարբերաբար խցանվում է։ Կեղտաջրերը հոսում են հենց այն ճանապարհով, որով երեխաները ստիպված են քայլել, քանի որ մայթ չկա։
Հիմա պատկերացրեք՝ անձրևոտ եղանակին ինչ պայմաններում են երեխաները հասնում դպրոց։ Որտե՞ղ քայլեն, ինչպե՞ս շրջանցեն այդ ամենը, և ո՞վ է պատասխանատու նրանց անվտանգության համար։
Մենք հաճախ խոսում ենք կրթության որակի, դպրոցական միջավայրի և երեխայի իրավունքների մասին։ Բայց երեխայի անվտանգությունը սկսվում է դպրոց տանող ճանապարհից։
Սա պարզապես չավարտված մայթի կամ խցանված կոյուղու հարց չէ։ Սա երեխաների նկատմամբ պատասխանատվության հարց է։
Սա է իրականությունը։ Եվ այս իրականությունը չպետք է դառնա սովորական։
1400 աշակերտ ունեցող դպրոցի ծնողներ. ձեզ չի՞ հուզում ձեր երեխանների անվտանգությունը»։

«Երեխայի անվտանգությունը սկսվում է դպրոց տանող ճանապարհից»․ Հայկուհի Հովհաննիսյան (տեսանյութ)
000:48
«ՀՀ-ի համար ամենակարևորը ասիմետրիկ զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է»․ Վարդան Ոսկանյան
2500:30
«ՌԴ-ի և Իրանի գործոններն անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա»․ Թաթուլ Հակոբյան
4900:12
«Միջազգային պրակտիկայում չեք գտնի դեպք, երբ մի երկիր մյուսին ասի՝ Սահմանադրությունդ պետք է փոխես»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
50Երեկ, 23:54
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
55Երեկ, 23:36
«Այս իշխանության հեռանալուց հետո Սահմանադրության բարեփոխման հարցը պետք է քննարկել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
62Երեկ, 23:30
Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար
108Երեկ, 23:19
«Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկը»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
63Երեկ, 23:06