«Ու ոչ ոք սրան չի արձագանքում». Աննա Կոստանյան

945
Ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ., 14:48
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրը ցերեկով հաստաբուն ծառը հատում են, գազոնը՝ այլանդակում, հետաքրքիր է՝ ինչի՞ համար։ Ու ոչ ոք սրան չի արձագանքում, ոչ ոք չի հետաքրքրվում։ Այնքան շատ կանաչ տարածքներ ունենք, որ «ստիպված» եղածն էլ ոչնչացնում են, հավանաբար մի անճոռնի կառույց կամ ավտոկայանատեղի հիմնելու համար։
Վայրը՝ Նոր Նորքի 3-րդ զանգվածի հիվանդանոցի հարակից պոլիկլինիկայի ուղիղ դիմաց։
Երևանի քաղաքապետարա՛ն, խնդրում եմ քաղաքացիների համար պարզաբանել, թե ի՞նչ նպատակով է ոչնչացվում այս կանաչ տարածքը և կա՞ արդյոք դրա թույլտվությունը, եթե կա, ապա ի՞նչ հիմնավորմամբ»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97016.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107314.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137907.10.2026, 01:06