Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Հզոր պայթյուն՝ Իրանի քիմիական գործարանում

Հզոր պայթյուն՝ Իրանի քիմիական գործարանում
1164
Կիրակի, 02 մայիսի, 2021 թ., 13:04

Իրանի Շոկուխիե քաղաքի քիմիական գործարանում այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, տուժել է առնվազն վեց մարդ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շենքից երկինք բարձրանում խիտ սև ծուխ։ Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել Moldan ընկերության ձեռնարկությունում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։