Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին

Նոյեմբերի 16-ի առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հարվածներ են հասցրել Զապորոժիեի, Չեռնիգովի և Օդեսայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Զոհվել է առնվազն երեք տեղացի բնակիչ։
Անցած գիշեր Զապորոժիեում զոհվել է մեկ կին, ևս երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը։ Վարչակազմի տվյալներով՝ Զապորոժիեի Խորտիցկի շրջանին հասցված ռուսական հարվածի հետևանքով վնասվել է կամուրջ, ջարդվել են մարդատար ավտոմեքենաներ։ Երթևեկությունը դադարեցված է։
Չեռնիգովի ձեռնարկություններին հասցված ռուսական հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, սոցցանցում հայտարարել է Չեռնիգովի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին։
Բացի այդ, նոյեմբերի 16-ին ռուսական ուժերը հարվածել են Դնեպրում գտնվող «Օլեյնա» արևածաղկի ձեթի արտադրության գործարանին։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի նախագահ Ալեքսանդր Գանժան։
ՌԴ-ի կողմից Օդեսայի ուղղությամբ իրականացված գիշերային զանգվածային հարձակման հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ և մասնավոր տներ, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
14018:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
11717:42
Մոսկվայում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
15015:13
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
19311:19
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
11710:54
Փհուքեթում մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
27809:49
Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին
19009:13
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադարի ուղղությամբ վեց ԱԹՍ արձակելու մասին
23809:06