Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն դանակահարված երեք քաղաքացիներ են տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ վիրավորներն են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Գասպարյանը, 26-ամյա Սամվել Հայրապետյանը և 21-ամյա Էրիկ Հայրապետյանը։ Պարզվել է նաև, որ Էրիկ Հ․-ն, նրա ընկեր, Երևանի բնակիչ 27-ամյա Կառլեն Գասպարյանը, նույն օրը ժամը 07։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Արաքս Խոշորացված համայնքի Գայ վարչական բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով գյուղ ժամանած մի խումբ երիտասարդների հետ, որից հետո Է․ Հայրապետյանն ու Կ․ Գասպարյանը «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Chevrolet Volt»-ին, և հասնելով Հայանիստ-Ոսկեհատ ավտոճանապարհ, Ս․ Հայրապետյանը և Ն․ Գասպարյանը միանալով Է․ Հայրապետյանին և Կ․ Գասպարյանին շարունակել են հետապնդումը՝ հասնելով Ոսկեհատ գյուղ կարողացել են կանգնեցնել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան և շարունակել վիճաբանությունը, որի ժամանակ էլ «Chevrolet Volt»-ի ուղևորներից մեկը ձեռքին եղած դանակով հարվածել է Ս․ Հայրապետյանին, Է․ Հայրապետյանին և Կ․ Գասպարյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրիկ և Սամվել Հայրապետյանները եղբայրներ են։

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
9621:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
8119:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14118:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
26213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
34009:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
339Երեկ, 22:25
Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր
357Երեկ, 21:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
387Երեկ, 14:19