Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Թալիբները պայթյուն են կազմակերպել Աֆղանստանում գտնվող ռազմաբազայում

Թալիբները պայթյուն են կազմակերպել Աֆղանստանում գտնվող ռազմաբազայում
684
Երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ., 12:16

«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի արևմուտքում գտնվող ռազմաբազայի վրա, զոհվել է առնվազն 18 զինվոր, ևս 10-ը վիրավոր են, РИА Новости-ին հայտնել են տեղական աղբյուրները:

Հաղորդվում է, որ թալիբները երկուշաբթի գիշերը Ֆարահ նահանգի Բալա-Բալուք գավառում ռազմակայան են ներխուժել հատուկ բացված թունելի միջոցով:
Թաջ նահանգի նահանգապետ Մոհամադ Ջահիդը տեղական ԶԼՄ-ներին հաստատել է, որ թունելը ճեղքած գրոհայինները բազայում պայթյուն են կազմակերպել: Նա չի նշել զոհերի ճշգրիտ թիվը։ Ընդհանուր առմամբ, բազայում գտնվել է շուրջ 30 զինծառայող։