74 համարի երթուղին վերսկսում է աշխատանքը նոր շարժակազմով

Վաղվանից՝ մայիսի 6-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսներով սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր շարժակազմով։
Այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ։
74 համարի թրթուղին անցնելու է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգված (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.30-ից մինչև 23.00։
Հիշեցնում ենք, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
34309.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
43207.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
52506.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86729.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
93329.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
107425.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
116623.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118922.09.2026, 21:24