Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ալիևի կողմից պարգևատրված լեյտենանտն ինքնասպան է եղել

Ալիևի կողմից պարգևատրված լեյտենանտն ինքնասպան է եղել
1118
Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 22:48

Երեկ գիշերն Ադրբեջանում ինքնասպան է եղել լեյտենանտ Նաբիզադե Ռուֆաթ Աղայար օղլուն, ով Արցախի դեմ ագրեսիայի մասնակից էր: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

Հայտնի է, որ զինծառայողն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է «Ջաբրայիլի ազատագրման համար» մեդալով:

Հայտնի չէ, թե ինչն է ինքնասպանության պատճառ հանդիսացել, սակայն 44-օրյա պատերազմի բազմաթիվ ադրբեջանցի մասնակիցներ բողոքում են իրենց բնակության պայմաններից, պետության կողմից անբավարար օգնությունից և արհամարհական վերաբերմունքից, գրում է աղբյուրը: