«Հենց նոր, մեր աչքի առաջ 2 հոգու կծեց Կասկադի շնիկներից մեկը». ականատեսներ

Հոգեբան Անուշ Ալեքսանյանն ահազանգում է. «Հենց նոր, մեր աչքի առաջ Կասկադում 2 հոգու կծեց Կասկադի շնիկներից մեկը: Մի «ազնիվ կենդանասեր» էլ վստահ հայտարարեց, որ շներն անկապ տեղը չեն կծում, մի բան զգում են:
Մարդկանց տրամաբանությունից բան դուրս չեկավ, սկսենք վստահել շների տրամաբանությանն ու զգայունակությանը»:
Մեկ այլ ականատես՝ Աննա Բարսեղյանն էլ գրել է. «Երևանի քաղաքապետարան, դուք համարում եք, որ թափառող շների հարցը լուծե՞լ եք։ Հենց նոր աչքիս առաջ քաղաքի կենտրոնում հանգիստ քայլող մարդուն կծեց շունը, անցորդների վրա էլ հաչում են։ Կասկադում որևէ սրճարանում հնարավոր չի նստել առանց շների ուղեկցության, իսկ եթե ես լուրջ վախե՞ր ունեմ շներից, իսկ մտածե՞լ եք՝ ոնց եք կոմպենսացնելու վնասված մարդկանց։ Մի խոսքով, ձեր մոտեցումը զզվացնում ա»։
Հիշեցնենք, որ երեկ նմանատիպ ահազանգ էր հնչեցվել Արմավիրից, որտեղ ագրեսիվ շունը օրը մի քանի մարդու է կծում, իսկ քաղաքապետարանը ոչ մի միջոց չի ձեռնարկում:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80219.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107414.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109313.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138007.10.2026, 01:06