Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես պատերազմից հետո ՄԻՊ-ը Հայաստանում դարձել է միակ աշխատող կառույցը, և Թաթոյանի արածը նկատելի է՝ իշխանությունների անգործության ֆոնին, և նրա հեղինակությունը խիստ բարձրացել է։ Իշխանականները սա ծանր են տանում և հրապարակավ քննադատում են Թաթոյանին։ Երեկ ՄԻՊ տարեկան հաշվետվության քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։
Իմքայլականների դատարկ աթոռները դրա վառ ապացույցն էին։ Թաթոյանի մոլեռանդ քննադատ Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից փորձեց սևացնել օմբուդսմենի աշխատանքը՝ նրան մեղադրելով մեդիատեռոր իրականացնելու մեջ։
Ի պատասխան, Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում նրան տեղը դրեց՝ ասելով, որ մանիպուլյացիա և կեղծիք է տարածում։ Նաև Հանրային հեռուստաընկերությանը խարազանեց, թե դարձել են «իշխանության մարմինների քարոզիչը», իսկ ՄԻՊ աշխատանքը գրեթե չեն լուսաբանում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միացավ իր պրոտեժեին և ընդմիջման ժամանակ հենց դահլիճում փորձեց Թաթոյանի հետ հաշիվներ պարզել, թե ինչու է քննադատում իշխանություններին, եթե իրենք իր նկատմամբ լոյալ են։
Ի պատասխան, Թաթոյանը հիշեցրեց Կարապետյանի ելույթը։ Միրզոյանը շարունակեց, թե ի՞նչ կապ ունի Հ1-ն իշխանության հետ։ Հաշտարարի դերը ստանձնած Անդրանիկ Քոչարյանը Թաթոյանին ուղեկցեց իր աշխատասենյակ։ Մեր տեղեկություններով, տևական ժամանակ է՝ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։ Նա մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
6417:43
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան
4817:36
«Ձեզ խոսք է տրվում հարց ուղղելու համար, ոչ թե պարոն նախագահողի նիստը վարելը քննարկելու համար»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
4817:30
«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան
5517:18
«Հասկա՞նում եք, ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում»․ Մարգարիտ Եսայան
5517:18
«Սա քաղաքական ընտրությունը բարոյական վերջնագրի վերածելու փորձ է»․ Դավիթ Անանյան
6117:06
«Ղրիմի կամրջին հասցված հարվածներին Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի»․ Պուտին
11217:00
«ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում կարող է սկսվել նոր փուլ»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
7216:48