Գորշ արջերը՝ Վայոց ձորի մարզում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները շարունակում են վայրի բնության հետաքրքիր և կենդանի կադրեր ֆիքսել։ Այս անգամ անտառապահի տեսախցիկի առջև են հայտնվել գորշ արջերը, որոնց ազատությունը շատ բարձր է գնահատվում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։
Նշենք, որ գորշ արջը /Ursus arctos/ գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»՝ VU B2ab(iii,iv): ԿԳ տվյալները փաստում են՝ այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր՝ վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:
Կադրերը ֆիքսվել են Վայոց ձորի մարզում․ կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը ձգվում է Արարատից մինչև Վայոց ձոր։ Ամբողջ տարածքում FPWC կողմից կառավարվող CWR-ի անտառապահներն իրականացնում են մասնավոր կերպով մշտական և աչալուրջ պահպանություն՝ թույլ չտալով որսագողություն, անտառհատումներ և բնության նկատմամբ այլ հանցագործություններ։ Ընդգծենք նաև, որ բազմաթիվ երկրներ զրկված են վայրի բնության մեջ նման բազմատեսակ կենդանական և բուսական աշխարհ ունենալու հնարավորությունից, իսկ Հայաստանն այս առումով յուրահատուկ է, ուստի պետք է արվի ամեն հնարավորն այս բազմազանության պահպանության ուղղությամբ։
Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97016.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107314.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137907.10.2026, 01:06