«Պիտի որս անեմ». Կազանի ահաբեկչի մայրը ցուցմունք է տվել
![]() 3362 Երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ., 19:36 Կազանի 19-ամյա բնակիչ Իլնազ Գալյավիևի մայրն, ում որդին գնդակահարել էր իր նախկին դպրոցում սովորող աշակերտներին ու ուսուցիչներին, առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին: Նա հայտարարել է, որ գաղափար անգամ չի ունեցել որդու մտադրությունների մասին, զենքը, որով նա իրականացրել է նախճիրը, ձեռք է բերել 2 շաբաթ առաջ: Մայրը դեմ է եղել զենքի ձեռբերմանը, սակայն ոչինչ չի կարողացել անել, ամեն անգամ, երբ հարցրել է զենք ձեռբ բերելու նպատակների մասին, որդին հրաժարվել է պատասխանել: «Մի խառնվի, պիտի որս անեմ»,- ասել է նա: Երեխայի հայրը ևս հայտարարել է, որ ոչինչ չի իմացել: Նույնն են պնդել նաև նրա ընկերներն ու դասընկերները, ովքեր ահաբեկչին որակել են որպես հանգիստ, ոչ կոնֆլիկտային ու խաղաղ տղայի: Ահաբեկչությունից կարճ ժամանակ անց Գալյավիևը սոցցանցի իր էջում մի քանի գրառում է արել, որոնցում իրեն հայտարարել է աստված, ում նպատակն է վերացնել բիոաղբը: Իր «աստվածային առաքելության» մասին նա հայտարարել է նաև ձերբակալման պահին: Հիշեցնենք, որ դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ: |
«Ամուսինը հղի կնոջն ու երեխային պատուհանից հանել է, մյուսներին չի հասցրել»․ ականատեսներ (տեսանյութ)
21816:48Հրդեհները հասել են Անթալիա (տեսանյութ)
14416:17Չիկագոյում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
20014:35Կրետեում մոլեգնող հրդեհների պատճառով բնակիչները զանգվածաբար տարհանվում են (տեսանյութ)
28712:54Բալիի մոտ լաստանավի խորտակման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
18812:10Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել
31610:46Ողբերգական դեպք՝ Հաղթանակ թաղամասում. հրդեհից հետո տանը դիեր են հայտնաբերել
29208:4817-ամյա տղաները գնացել էին դիմավորելու զորացրված ընկերոջը. մանրամասներ՝ 3 կյանք խլած վթարից (տեսանյութ)
964Երեկ, 22:36