Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի
745
Ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ., 12:25

Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և հրետանային գնդակոծությունների զոհերի թիվը հասել է 115-ի, 600-ը վիրավորվել են, հաղորդվում է անկլավի առողջապահության նախարարության հաշվետվության մեջ:
«Զոհերի թիվը հասել է 115-ի՝ ներառյալ 27 երեխա և 11 կին։ Ավելի քան 600 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- նշվում է զեկույցում։
Իսրայելում զոհերի թիվը չի փոխվել. զոհվել է 7 մարդ։ Վիրավորների թիվը հասել է 523-ի, հաղորդվում է ՑԱԽԱԼ-ի Twitter-յան էջում:
Իսրայելի Պաշտպանության բանակում հավելել են, որ սրացման ընթացքում իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1,75 հազար հրթիռ: