Իսրայելական օդուժն ավերել է Պաղեստինի աշխատանքի նախարարության շենքը
![]() 746 Կիրակի, 16 մայիսի, 2021 թ., 17:40 Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավերել են Գազայի Աշխատանքի նախարարության շենքը: Այս մասին տեղեկացրել է Պաղեստինի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը: Նրա խոսքով՝ իսրայելական ինքնաթիռներն այսօր առավոտյան կրակ են բացել Գազայի կենտրոնում գտնվող շենքերի ուղղությամբ: «Հրետակոծության հետևանքով Աշխատանքի նախարարությունների շենքն ամբողջությամբ ավերվել է, սոցիալական զարգացման նախարարության շենքը, դրա պահեստները, ինչպես նաև դրան հարող շենքերը զգալի վնասներ են կրել»,— ասված է հայտարարության մեջ: Իսրայելի պաշտպանական ուժերն իրենց հերթին հայտնել են, որ իրենց կործանիչը հարվածել է Համաս Ջաբալիա գումարտակի հրամանատարի տանը: Ըստ վերջին տվյալների՝ պաղեստինյան խմբավորումները գրեթե 3000 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը: Իսրայեում զոհերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 200 վիրավոր կա: Իսրայելն իր հերթին հարվածներ է հասցնում Գազայի հատվածին: Միևնույն ժամանակ սպանվել են մի քանի զինյալներ, ոչնչացվել են զենքի արտադրության տասնյակ արհեստանոցներ, զենքով պահեստներ և հրթիռային կայանքներ, որոնցից կրակում են Իսրայելի տարածքի ուղղությամբ: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, այս հարձակումների զոհ է դարձել առնվազն 174 մարդ, վիրավորվել է շուրջ 1200 մարդ: |
«Ամուսինը հղի կնոջն ու երեխային պատուհանից հանել է, մյուսներին չի հասցրել»․ ականատեսներ (տեսանյութ)
6116:48Հրդեհները հասել են Անթալիա (տեսանյութ)
12516:17Չիկագոյում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
18314:35Կրետեում մոլեգնող հրդեհների պատճառով բնակիչները զանգվածաբար տարհանվում են (տեսանյութ)
25112:54Բալիի մոտ լաստանավի խորտակման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
17412:10Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել
29110:46Ողբերգական դեպք՝ Հաղթանակ թաղամասում. հրդեհից հետո տանը դիեր են հայտնաբերել
29208:4817-ամյա տղաները գնացել էին դիմավորելու զորացրված ընկերոջը. մանրամասներ՝ 3 կյանք խլած վթարից (տեսանյութ)
962Երեկ, 22:36