Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից
![]() 1040 Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 15:40 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության ֆոնին Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հնդկաստանն ուշադիր հետևում է իրավիճակին և կոչ արել հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին հետ քաշել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից: ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: «Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանների խախտումը կարող է ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։ Մենք կոչ ենք անում խախտած կողմին անհապաղ հեռացնել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից»,- ասել է խոսնակը։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով՝ երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին։ «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության համար»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
