«Պահանջում ենք անհապաղ և առանց պայմանների ազատ արձակել հայ գերիներին». ԵԺԿ

986
Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 15:40
Եվրոպական խորհրդարանը քննարկում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների վերաբերյալ բանաձևի» նախագիծը։ Նախագիծը ներկայացվել է ԵԺԿ խմբի անդամներ Մայքլ Գահլերի, Անդրեյ Կովաչովի, Իզաբել Վիսելեր-Լիմայի, Սանդրա Քալնիթեի, Թոմ Վանդենկենդելաերեի, Անդրյուս Քուբիլիուսի, Փիթեր վան Դալենի, Միրիամ Լեքսմանի, Լորանթ Վինցեի, Վլադիմիր Բիլչիկի, Ռոզա Թուն անդ Հոգենշթեյնի, Էլզբիետա Լուկաչիյեվսկայի, Դավիդ Լեգայի, Շոն Քելլի, Ռոմանա Թոմսի, Թոմաս Ժդեչովսկիի, Փիթր Փոլլաքի, Քրիսթիան Սագարցի, Ադամ Ջարուբասի, Ջանինա Օչոյսկայի, Խոսե Մանուել Ֆերնանդեի, Պաուլո Ռանգելի, Ստանիսլավ Պոլչակի, Լուկաս Ֆուրլասի, Էվա Մայդելի, Միքաելա Սոյդրովայի, Սթելիոս Կիմպուրուպուլոսի, Լուդեք Նիդերմայերի, Ժիրի Պոսպիսիլի կողմից:
Եվրոպական խորհրդարանը՝
- Պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, որոնք ձերբակալվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո:
- Կողմերին կոչ է անում լիովին պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակում, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինների փոխանցում:
- Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել գերության մեջ պահվող բոլոր անձանց ցուցակները և տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի, առողջական վիճակի, այդ թվում՝ գերության մեջ մահացած անձանց մասին։
- Պահանջում է Ադրբեջանի կառավարությունից հարգել օրենքի պահանջները, թույլ տալ իրավաբանների, բժիշկների, մարդու իրավունքների պաշտպանների մուտքը հայ ռազմագերիների մոտ և կազմակերպել, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ:
- Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հայ բանտարկյալների հարցով լիովին համագործակցել ՄԻԵԴ-ի հետ: Այս մասին նշված է նախագծում:

«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
112:54
«Քիչ առաջ լսեցինք հաղորդում հանցագործության մասին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
1912:48
«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով
5412:37
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5312:30
«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5712:12
«Ամեն ինչ կանենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»․ Վադեֆուլ
10012:01
«Անմիջական սպառնալիք չկա»․ Ռուբիոն՝ Իրանի հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
9111:55
«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան
6311:42