Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Չինացի 2 տասնյակ մարաթոնիստներ զոհվել են մարաթոնի ժամանակ

Չինացի 2 տասնյակ մարաթոնիստներ զոհվել են մարաթոնի ժամանակ
920
Կիրակի, 23 մայիսի, 2021 թ., 21:10

21 մարզիկ ցրտահարվել և մահացել է չինական Հանսյու նահանգում տեղի ունեցած լեռնային ուլտրամարաթոնի ժամանակ։ Ընդհանուր առմամբ մարաթոնին մասնակցել է 172 մարդ, նրանցից 152-ը էվակուացվել է:
Բարձրլեռնային 100 կիլոմետրանոց մարաթոնը մեկնարկել է շաբաթ առավոտյան՝ արևոտ եղանակային պայմաններում։ Բայց կեսօրին եղանակային պայմանները կտրուկ փոխվել են․ սկսվել է ուժեղ քամի, կարկուտ, սառցե անձրև և մրրիկ։ Երբ ջերմաստիճանը կտրուկ նվազել է, վազորդներից ոմանք սկսել են տեղեկացնել ցրտահարման մասին, իսկ ոմանք էլ անհետ կորել են։ Դեպքի վայր է մեկնել 700 փրկարար: Ավելի ուշ նրանց մահացած են գտել:

Զոհերի թվում են երկրի լավագույն մարաթոնիստներ, այդ թվում՝ ազգային 2 ռեկորդի հեղինակ 31-ամյա Լյան Ցզին: