Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Տավուշում և Լոռիում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Տավուշում և Լոռիում
1370
Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 10:20

Մայիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով՝ մայիսի 24-ին, ժամը 21:43-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: