Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 8 վիրավորներից 5-ը երեխաներ են
![]() 1401 Շաբաթ, 05 հունիսի, 2021 թ., 12:05 Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչ՝ 70-ամյա Վալերիկ Պետրոսյանն իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել Kia Forte մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Պետրոսյանը, Ռ. Հակոբյանը, վերջինի ուղևորներ՝ Ագարակավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Համասփյուռ Համազասպյանը, 7-ամյա Ինգա Պողոսյանը, 5-ամյա Արտյոմ Պողոսյանը, 4-ամյա Ալեքսանդրիա Հակոբյանը, 11-ամյա Սոֆյա Հակոբյանը և 2-ամյա Անաստասիա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են՝ երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Անտառից հավաքած սունկն ուտելուց հետո ընտանիքի անդամները թունավորվել են
158Երեկ, 23:20Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ ծեծել են հաշմանդամ քաղաքացուն
211Երեկ, 21:00Հռոմում բենզալցակայանի պայթյունից 35 մարդ է տուժել (տեսանյութ)
361Երեկ, 16:28Արտակարգ իրավիճակ․ Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով
230Երեկ, 16:18Ավտովթարից ժամեր առաջ զինվորը տանն է եղել․ նոր մանրամասներ
306Երեկ, 12:33Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել
376Երեկ, 10:22ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին (տեսանյութ)
377Երեկ, 10:10Սյունիքի մարզի ՁՊՎ-ում կալանավոր է ինքնասպան եղել
19903.07.2025, 23:48