Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել. կրակողն ու զոհվածները հայեր են
![]() 1412 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 16:15 Հունիսի 9-ի առավոտյան Սոչիի Ադլեր շրջանում 61-ամյա Վարդան Քոչյանը որսորդական հրացանով սպանել է 2 դատական կարգադրիչի։ «Դատական կարգադրիչներն Ադլերի դատարանի որոշմամբ եկել են տնից վտարելու ընտանիքին։ Տան տերը վերցրել է որսորդական հրացանն ու սպանել նրանց»,- ասել է ՆԳ նախարարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Գերատեսչության աշխատակիցներից մեկին հաջողվել է փախչել։ Նրա գործընկերներ Անդրանիկ Մաթևոսյանն ու Ալբերտ Աղոզյանը տեղում մահացել են։ «Տղամարդն ինքն է հայտնել սպանության մասին և հանձնվել ոստիկաններին»,- ընդգծել է աշխատակիցը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը, հարկադիր կատարողները ժամանել են՝ ինքնաշեն շինարարության քանդման մասին դատական որոշումը կատարելու համար: «Սակայն տղամարդը հրաժարվել է նրանց ներս թողնել, ինչպես նաև լքել է տունը։ Մի քանի րոպե անց նա կրակ է բացել որսորդական հրացանից՝ սպանելով 2 հոգու»,- պատմել է գործակալության զրուցակիցը: «Ես այստեղ ապրում եմ 4 տարեկանից։ Պարզապես հասցրել են, չեն թողել հողը ձևակերպել, ասել են չի կարելի։ Հետո իշխանությունը փոխվել է։ Ամեն ինչ չէ, որ վաճառվում է, ես չեմ վաճառվում։ Դա իմն է։ Իմ ծնողների հողը, իմ երեխաների ու իմ հողը: Ես 61 տարեկան եմ, և չեմ զղջում, որ արել եմ դա։ Չէի ցանկանա, որ այդպես լիներ, բայց ոչ ոք չի եկել ժողովրդի հետ խոսելու, ոչ ոք։ Գոնե ասեին ... եկեք կարգուկանոն հաստատենք։ Եկեք մի ավտոկայանատեղի, մանկական խաղահրապարակ կառուցենք. Ո՛չ։ Վերցնեն ու խանութներ կառուցեն: Գումարը նրանց չի բավականացնում: Այժմ թող նրանց ծնողները լաց լինեն»,- ասել է Քոչյանը։ Նա ձերբակալվել է։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել, հավելել է աղբյուրը։ ![]() |
Սյունիքի մարզի ՁՊՎ-ում կալանավոր է ինքնասպան եղել
118Երեկ, 23:48Լուգանսկի նախկին քաղաքապետին պայթեցրել է կին մահապարտ-ահաբեկիչը
288Երեկ, 21:50«Ամուսինը հղի կնոջն ու երեխային պատուհանից հանել է, մյուսներին չի հասցրել»․ ականատեսներ (տեսանյութ)
354Երեկ, 16:48Հրդեհները հասել են Անթալիա (տեսանյութ)
285Երեկ, 16:17Չիկագոյում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
308Երեկ, 14:35Կրետեում մոլեգնող հրդեհների պատճառով բնակիչները զանգվածաբար տարհանվում են (տեսանյութ)
477Երեկ, 12:54Բալիի մոտ լաստանավի խորտակման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
270Երեկ, 12:10Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել
465Երեկ, 10:46