Վաղվանից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին․ 22 համարը գիծ կմտնի առաջին անգամ

Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ. 26, 38, 99, 74, 24, 47)։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով.
հ.22 երթուղի՝
ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ - ՀԱԹ
Սպանդարյան կայարան (ս.կ.) - Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի -Գ. Հասրաթյան - Սեբաստիայի - Րաֆֆու փողոցներ - ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.)
հ.46 երթուղի՝
ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՍՐԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (ս.կ.) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր. Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ. Գր. Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):
Հետադարձը՝ նույնը մինչև Ջանիբեկյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ-ներ, շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
41223.06.2026, 23:24
«Պռոբկայա սարքում քաղաքում, հասկանում, որ Շտապօգնության մեքենաներն անօգուտ են, ու սարքում ա մոպեդ»․ Էրիկ Անթառանյան
37220.06.2026, 09:42
«Եկեք մի փոքր համբերատար լինենք»․ Արտյոմ Կարապետյան
39419.06.2026, 15:12
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
42416.06.2026, 22:48
Այլընտրանքային ուղեգծեր՝ Կիևյան կամուրջը շրջանցելու համար (լուսանկար)
45316.06.2026, 22:06
Ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել երթևեկելի հատվածը․ նոր նախագիծ
39916.06.2026, 17:18
Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
63404.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
171202.06.2026, 18:34