«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը՝ ընտրությունների ընթացքի վերաբերյալ

«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը.
««Պատիվ ունեմ» դաշինքն արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին: Իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյանները արդեն չեղարկել են:
Ժամը 15:45-ի դրությամբ գերացանցապես մարզային ընտրատեղամասերից շարունակում ենք ստանալ բազմաթիվ ահազանգեր՝ տեղերում պաշտոնատար անձանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ։ Մեր բոլոր թիմակիցներին ու համակիրներին կոչ ենք անում հետևել օրենքի տառին ու շարունակել պատվով կատարել իրենց վստահված աշխատանքը:
Հատկապես ցավով ենք տեղեկանում մեր զինծառայողների՝ շարքայիններից մինչև սպայակազմի նկատմամբ կապիտուլյանտ իշխանությունների կողմից կիրառվող կազմակերպված ճնշման համատարած դեպքերի մասին: Ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն, որ իրենց գործողությունները մանրամասն հետաքննվելու ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Հույս ենք հայտնում, որ տարբեր ընտրատեղամասերից ու դիտորդներից ստացվող տեղեկություններն ու փաստերը առ այն, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ 6-րդ համարի քվեաթերթիկի վրա առկա և օրենքով չնախատեսված հետքերը կամ նշումները պատրվակ չեն դառնա այդ քվեները անվավեր ճանաչելու համար։ Ընտրություններից հետո այդ ամենը նույնպես պետք է դառնա քննության առարկա:
Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ և այսօր մինչև ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը: Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը և ինքնության պահպանումը:
Միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքների վրա և պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն»:

«Հանձնելն ինչ-որ բանի դիմաց է լինում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
1415:00
«Ադրբեջանցին հասել է Սյունիքի կենտրոն», «լա՛վ, հասկացա՛նք»․ վեճ՝ լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև (տեսանյութ)
6114:30
«Չեք վախենո՞ւմ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ձեր թեկնածուների ճակատագրից»․ լրագրողը՝ ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
4414:18
«Նշված հայտարարությանը պետք է արձագանքեն օրվա իշխանությունները». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5114:12
«Ո՞վ կարա հիմա համարձակվի Մայիսի 8 նշել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5813:54
«Մակրոնն ու Մերցը Հայաստանին դիտարկում են որպես գործիք Ռուսաստանի դեմ»․ Անդրանիկ Թևանյան
6013:42
«Ինչո՞ւ չեն եղել ադրբեջանցուն բռնելու, մեքենա նստեցնելու տեսանյութեր»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6813:24
«Խանգարում եք», «դուք հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք». ԱԺ-ում՝ այս պահին (տեսանյութ)
7113:00