Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Երկրաշարժ Թուրքիայում

Երկրաշարժ Թուրքիայում
878
Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 15:30

Թուրքիայի Մուղլա նահանգում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։

Ըստ տեղեկատվության՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Դաթչա շրջանում՝ տեղական ժամանակով 12։21-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 4.3 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով մահացածների և տուժածների մասին չի հաղորդվում: