Պարզաբանում՝ Շաքիի ջրվեժի «սևանալու» վերաբերյալ

446
Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 23:10
Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում: Սոցցանցերում օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից պահանջելով պարզաբանում, թե արդյոք այդ հանգամանքն ինչի հետ է կապված։
Քիչ առաջ վերոնշյալ գերատեսչությունը պարզաբանում ներկայացրեց՝ տեղեկացնելով հետևյալը․ «Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:
Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասվում է պարզաբանման մեջ։

Ուժգին անձրև և կարկուտ՝ Լոռու մարզում (տեսանյութ)
35027.08.2026, 17:36
Գորշ արջը՝ Խոսրովի անտառում (տեսանյութ)
42926.08.2026, 20:30
«Տաքացման հետևանքով հազարավոր կետեր են հասել Գրենլանդիայի ափեր». Լևոն Ազիզյան
47926.08.2026, 10:42
Աշխարհի ամենաերկար քարացած ծառը գտնվում է Թաիլանդում (տեսանյութ)
96926.08.2026, 00:48
«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
91619.08.2026, 17:30
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
101118.08.2026, 09:12
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան
102017.08.2026, 12:54
Հանգստացողներն ապականել են Արագածի Քարի լճի տարածքը (տեսանյութ)
110616.08.2026, 23:30