Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
761
Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 13:42

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքի 12-հարկանի բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի: Անցած գիշեր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մի քանի դի:

Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։

«Այսօրվա դրությամբ 1 տուժած մահացել է հիվանդանոցում, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս 8 զոհվածի մարմին։ Հաստատում եմ, որ զոհերի թիվն այս պահին կազմում է 9 մարդ»,- հայտարարել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա Լևին Քավան:

Ավելի քան 150 մարդ նախկինի պես անհետ կորած է համարվում։