«Սևանա լճի մակարդակը նվազել է 12 սմ-ով». Սասուն Միրոյան

«Ջրային կոմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի մակարդակը 02.07.2021թ. դրությամբ կազմում է 1900.79մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 4 սմ-ով:
«Արփա-Սևան» թունելով տարեսկզբից մինչև 02.07.2021թ. ընկած ժամանակահատվածը Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 123 մլն խմ ջուր։
02.07.2021թ. դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 78 մլն խմ:
Այս տարի Սևանա լճի առավելագույն մակարդակը գրանցվել է 08.06.2021թ.՝ կազմելով 1900.91 մ: Հունիսի 8-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից բաց է թողնվել շուրջ 50 մլն խմ (4սմ), սակայն այդ նույն ժամանակահատվածում լճի մակարդակը նվազել է 12 սմ-ով: Այսինքն՝ ստացվում է, որ այդ ընթացքում լճից գոլորշացել է 8 սմ (100 մլն խմ ջուր):
Հ.Գ. Սևանա լճից իրականացվող ջրառը չի կարող հիմնական պատճառ հանդիսանալ լճի մակարդակի նվազման կամ ծաղկման գործընթացի հիմնական պատճառ»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
158020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97016.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107314.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137907.10.2026, 01:06